top of page

Our Story

Մեր Մասին

Hello everyone! We are Sirush and Abraham. We are young people who believe in their dreams and want to support others to make their dreams come true.

 

We are an Armenian-American couple that given our career paths have had to have a long distance relationship. Given that we are from different countries and backgrounds, we love to exchange our culture and traditions with one another, as well as, with friends and family. Last Christmas, when we were visiting a small beachtown in Mexico, we were part of a yearly tradition in which the locals at the town light up paper lanterns and made a wish before the lantern would fly up to the sky. When we lit up our lantern, we both wished that we would spend the next New Year's together. We promised that if our wish came true, we would light up a lantern yet again celebrating how our wish came true and make another one for the next year and spread this tradition. Up to this day seeing all those lanterns and fireworks in the sky has been one of our favorite memories.

 

Luckily our wish came true and we will be spending this New Year together in Armenia. Our wish now is to share our happiness and this amazing tradition with everyone in the town Yeghednadzor and help people make their dreams come true like we did. We want to first bring back people's belief in magic by bringing them a magical New Year’s experience, and later, we have other projects planned to start improving people's life in Yeghegnadzor.

 

We will be holding a workshop on the 20th and 21st of December and will release our paper airplanes on New Year’s Eve. This blog is meant to share stories and see how many dreams and wishes came true. We hope to see you all at our New Year’s celebration and hopefully you can all be part of this New Year's magic.

 

 

Ողջույն: Մենք Սիրուշն ու Աբրահամն ենք: Մենք երիտասարդներ ենք, ոքեր հավատում են իրենց երազանքներին և ցանկանում են աջակցել մարդկանց նույնպես իրականացնել իրենց երազանքները:

 

Մենք հայ-ամերիկյան զույգ ենք, և մեր տարբեր կարիերայի ուղիների պատճառով բազմիցս ստիպված ենք եղել հեռավորության վրա լինել: Շնորհիվ այն բանի, որ մենք տարբեր երկրներից ենք և տարբեր կյանքի փորձ ունենք, մենք սիրում ենք փոխանակել մեր մշակույթը և ավանդույթները միմյանց, ինչպես նաև ընկերների և բարեկամների հետ: Անցյալ տարի Ամանորին մենք Մեքսիկայում մի փոքրիկ ծովափնյա քաղաքում էինք և բախտ ունեցանք մասնակցելու տեղացիների Ամանորյա ավանդույթին միասին վառելու և երկինք բաց թողնելու Չինական լապտերներ՝ երազանք պահելով: Ըստ տեղական ավանդույթի ցանկացած երազանք իրականանում է, երբ լապտերն բարձրանում է երկինք: Մենք նույնպես վառեցինք մեր լապտերները և երազանք պահեցինք տոնելու մյուս Նոր տարին միասին: Մենք խոստացանք, որ եթե մեր ցանկությունն իրականություն դառնա, մենք պետք է մյուս տարի նույնպես շարունակենք այս ավանդույթն ու կիսենք այն մարդկանց հետ: Մինչև օրս երկնքում փայլող լապտեերներն  ու հրավառությունը մեր ամենասիրելի հիշողություններից մեկն է:

 

Բարեբախտաբար մեր ցանկությունն իրականություն դարձավ և մենք այս Ամանորը կտոնենք միասին Հայատսանում: Մեր ցանկությունն է այժմ կիսել մեր երջանկությունը և այս հիասքանչ ավանդույթը Եղեգնաձոր քաղաքի բնակիչների հետ և օգնել մարդկանց, որպեսզի իրականացնեն իրենց երազանքները, ինչպես մենք իրականացրեցինք մերը: Մենք ցանկանում ենք նախ և առաջ ետ բերել մարդկանց հավատը հրաշքների նկատմամբ՝ պարգևելով նրանց հեքիաթային մի գիշեր, իսկ հետագայում մենք կիրականացնենք այլ ծրագրեր բարելավելու մարդկանց կյանքը Եղեգնաձորում:

 

Դեկտեմբերի 20-ին և 21-ին մենք կանցկացնենք սեմինար երկնային լապտերներ պատրաստելու համար, իսկ Ամանորի նախօրեին լապտերները միասին բաց կթողնենք երկինք: Այս կայք-բլոգը կոչված է միմյանց հետ կիսելու տարբեր ոգեշնչող պատմություններ, թե ինչպես են մեր ցանկությունները իրականություն դարձել: Մենք հուսով ենք տեսնել ձեզ մեր Նոր տարվա տոնակատարությանը, և հուսով ենք, որ դուք ևս այս Ամանորյա հրաշքի մասը կդառնաք: 

Ո՞րն է քո երազանքը:
Ուղարկիր մեզ քո պատմությունը​:

Մենք ստացանք ձեր նամակը

bottom of page